Նորությունները շուտով Ավելին ...



Թեեւ հայկական ապակեգործության ավանդույթներն ու նվաճումները սկսել են ձեւավորվել 20-րդ դարի կեսերից, հետեւելով համաշխարհային ապակե արտադրության հիմնական սկզբունքների հայտնաբերմանը 20-րդ դարի նախաշեմին, դրանք նոր ու աննախադեպ զարգացում ստացան 1989թ-ից: Այս տարի կառուցվեց Սարանիստ ընկերության առաջին գործարանը, Հայաստանի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:

1990թ., շինարարական աշխատանքների ավարտից հետո, սկիզբ առավ ապակե տարաների արտադրությունը, եւ առաջին իսկ օրերից արտադրանքը բարձր գնահատում ստացավ սպառողների կողմից ինպես Հայաստանում, այնպես էլ հանրապետության սահմաններից դուրս: 1997թ. երկրորդ արտադրամասը կառուցվեց` ավելի մեծ վառարանով եւ 2 հոսքագծով:

2004թ. "Արմ-գլաս" ընկերության հիմնումով եւ գերժամանակակից գործարանի կառուցմամբ Սարանիստն ամփոփեց իր 15 ամյա գործունեության բեղմնավոր արդյունքներն ու հիմք դրեց զարգացման նոր փուլ:

2005թ. անմիջապես հետեւեց նոր փուլի ամրապնդումն ու շարունակումը: Այս տարի ընկերությունը գործարկեց եւս մի նոր ժամանակակից հոսքագիծ, այլեւս առավելագույնի հասցնելով շուկայի սպասարկման իր հնարավորությունները:

Այսօր ընկերությունը պատիվ ունի համագործակցելու եւ 100-ից ավելի հաճախորդների ու սպառողների թվում ունենալու այնպիսի առաջատար ընկերություններ ինչպիսիք են`
1. "Ջերմուկ գրուպ"
2. "Բջնի" հանքային ջրերի գործարան
3. "Վեդի Ալկո"
4. "ՄԱՊ"
5. Ավշարի գինու գործարան
6. "Ջերմուկ" ՓԲԸ
7. "Կոտայք" գարեջուր
8. "Կիլիկիա" գարեջուր
9. Երեւանի շամպայն գինիների գործարան
10. "Գրեյթ Արարատ"
11. "Բագրատիոնի"
12. "Ուշբա Դիստիլլերի"
13. "Սամգորի Ալկո"
14. "Կազբեկի"